Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գերմանիան հստակեցնում է, թե որ երկրներից փախստականներ չի ընդունի

Գերմանիան հստակեցնում է, թե որ երկրներից փախստականներ չի ընդունի
15.01.2016 | 00:16

Բավարիայի դաշնային կառավարությունը ցանկանում է ընդլայնել երկրների ցանկը, որտեղից փախստականների դիմումները մերժվելու են՝ գրում է Süddeutsche Zeitung-ը։ Բավարիայի ՆԳ նախարար Յոախիմ Հերմանը կառավարության նիստում ասել է, որ անվտանգ ծագումով երկրների կոնցեպտը հատկապես հարմար է անհեռանկար դիմումները արագ մերժելու և փախստականների կարգավիճակ ստանալու իրավունքների ոտնահարումներից խուսափելու համար։ Ցուցակում են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, ՈՒկրաինան, Հնդկաստանը, Մալին, Մոնղոլիան, Ալժիրը, Գամբիան, Բանգլադեշը։ Այդ երկրների քաղաքացիների դիմումները Փախստականների և միգրացիայի դաշնային ծառայությունը հազվադեպ է բավարարում՝ 10 տոկոսից էլ պակաս։ Անվտանգ է համարվում այն պետությունը, որտեղ քաղաքական հետապնդումներ չկան։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ