Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մայրաքաղաքում այրվել է 100 և անհետացել 25 աղբաման

Մայրաքաղաքում այրվել է 100 և անհետացել 25 աղբաման
19.01.2016 | 14:05

«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին խնդրել է աջակցել մայրաքաղաքում աղբամանների պահպանման հետ կապված խնդիրների կարգավորման հարցում: Ընկերության ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերից մինչ օրս մայրաքաղաքում այրվել է 100 և անհետացել 25 աղբաման: Ի պատասխան խնդրանքի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջնորդել է Երևան քաղաքի ոստիկանությանը՝ քայլեր ձեռնարկել նշված դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ