«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իրանի պաշարները կարող են օգտակար լինել ԵՄ-ի էներգետիկ անվտանգությանը

Իրանի պաշարները կարող են օգտակար լինել ԵՄ-ի էներգետիկ անվտանգությանը
21.01.2016 | 13:28

Իրանը՝ որպես նավթի ու գազի խոշորագույն արտադրող, կարող է նպաստել ԵՄ-ի էներգետիկ անվտանգությանը՝ Դավոսում հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհամադ Նահավանդյանը: «Իրանն օժտված է նավթի ու գազի ամենամեծ պաշարներով աշխարհում։ Այդ պաշարները կարող են օգտակար լինել էներգետիկ անվտանգության և հատկապես Եվրոպայի համար։ Հնարավորություններ են բացվում գազային նախագծերի, հեղուկացված գազի նախագծերի համար»։

Դիտվել է՝ 3323

Մեկնաբանություններ