«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու

Դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու
21.01.2016 | 13:31

Հայաստանյան դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ «Նախարարությունը երկու անգամ արձագանքել է առողջապահության նախարարության ահազանգերին։ Բնական է, որ տասնօրյա արձակուրդը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, և մենք ունենք արդեն առաջարկություններ։ Գարնանային արձակուրդ չի լինելու։ Իսկ մնացած հինգ օրերի համար մենք կամ յուրաքանչյուր օր մեկ ժամ ավելի դաս կանցկացնենք, կամ շաբաթ օրերին դասեր կլինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը։ H1N1-ի հետ կապված դպրոցներում արձակուրդները երկարաձգվել էին երկու շաբաթով։

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ