Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Զինված խմբի գործով մեղադրվող լրագրողն ազատվեց կալանքից

Զինված խմբի գործով մեղադրվող լրագրողն ազատվեց կալանքից
25.01.2016 | 15:05

Զինված խմբի գործով մեղադրվող՝ «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու ստորագրությամբ՝ ասել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը: Դատարանը որոշումը կայացրել է նախաքննական մարմնի միջնորդությամբ: Գեղամ Հակոբյանը նշել է, որ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները մնում են նույնը՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ