Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Չեք անցկացնի»-ն Ժողովրդավարության ազգային պլատֆորմ է ստեղծում

«Չեք անցկացնի»-ն Ժողովրդավարության ազգային պլատֆորմ է ստեղծում
02.02.2016 | 13:11

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության թիմը, որը պայքարում էր Հայաստանում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների ընդունման դեմ, հայտարարում է իր համախոհների հետ ժողովրդավարության ազգային պլատֆորմ ստեղծելու մասին: «Չեք անցկացնի»-ն պլատֆորմի ստեղծումը պայմանավորում է Հայաստանում ժողովրդավարության սահմանափակումների և մարդու իրավունքների ոտնահարման համակարգված խնդիրներով, ընտրությունների և հանրաքվեների կեղծման մշտական պրակտիկան համարում է երկրի զարգացման լրջագույն մարտահրավեր: Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ ու օրինական ընտրությունների անցկացման կարևոր նախապայման են դիտարկվում քաղաքացիական արժեքների լայն տարածումը և քաղաքացիական հասարակության զարգացումը, կարևորվում է ջանքերի համադրումը սպասվող ընտրական շրջանում ընտրությունների վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում: Պլատֆորմի առաջիկա գործունեության
հիմնական ուղղություններն են՝ ներգրավվել Ընտրական օրենսգրքի մշակումներում՝ հանդես գալով ընտրակեղծարարության մեխանիզմների սահմանափակման սկզբունքային առաջարկներով, ապահովել հանրային լայն ներգրավվածություն փաստաթղթի մշակման աշխատանքներին, քաղաքացիներին իրազեկել ընտրակեղծարարության դեմ պայքարի հնարավոր մեթոդների մասին՝ նախապատրաստելով առաջիկա ընտրություններին:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ