«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ԵՄ-ն հաստատել է Թուրքիային 3 մլրդ եվրոյի հատկացումը

ԵՄ-ն հաստատել է Թուրքիային 3 մլրդ եվրոյի հատկացումը
04.02.2016 | 15:02

Եվրամիության երկրները հավանություն են տվել Թուրքիային 3 մլրդ եվրո ֆինանսական օգնության հատկացմանը` ուղղված միգրացիոն ճգնաժամի կարգավորմանը՝ տեղեկացնում է Reuters-ը: ԵՄ 28 երկրները համաձայնագիրը ստորագրել են Բրյուսելում: Նոյեմբերի բանակցություններում Թուրքիան համաձայնել էր օգնել Եվրամիությանը ներգաղթյալների խնդիրը լուծել, եթե Եվրահանձնաժողովը 3 մլրդ եվրո հատկացներ:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ