Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թուրք փաստաբանը հիշատակել է 1915-ը և ներկայում քրդերի կոտորածը

Թուրք փաստաբանը հիշատակել է 1915-ը և ներկայում քրդերի կոտորածը
09.02.2016 | 00:00

Թուրքիայի մարդու իրավունքների հայտնի պաշտպաններից, փաստաբան Էրեն Քեսքինը սոցկայքերով արձագանքել է քրդաբնակ շրջաններում խաղաղ բնակչության կոտորածին։ Էրեն Քեսքինը Twitter-ի իր էջում գրել է. «1915, 1936, 2016: Այս պետությունը չի փոխվի»։ Էրեն Քեսքինի ջանքերով է վերջերս ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լևոն Էքմեքչյանի աճյունը Թուրքիայից տեղափոխվել Ֆրանսիա։ Նա մի շարք աղմկահարույց գործերով տուժած կողմ հանդես եկող հայերի փաստաբանն է։

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ