Եվրոպական քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել՝ փախստականների զանգվածային հոսքի պատճառով՝ գրում է The Wall Street Journal-ը։ Բազմամարդ են եղել բողոքի ակցիաները Դրեզդենում, որտեղ ցույցերին մասնակցել է մոտ 25 հազար մարդ։ Ակցիաներ են իրականացվել նաև Ֆրանսիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Չեխիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում ու Էստոնիայում։ Այդ ամենն առանց ոստիկանության հետ առճակատման տեղի չի ունեցել։ Ամստերդամում ակցիայի կողմնակիցներն ու հակառակորդները փորձել են բախման մեջ մտնել միմյանց և օրենքի պահապանների հետ։ Բողոքի ակցիաները կազմակերպել է Pegida հակաիսլամական կազմակերպությունը, որը հիմնադրվել է Գերմանիայում՝ երկու տարի առաջ, և աջակցություն ունի եվրոպական այլ երկրներում։ Pegida-ն բազմիցս ընդգծել է իր հակվածությունը Ռուսաստանին։ Դրեզդենում կայացած ակցիայի ընթացքում հնարավոր է եղել մի քանի ռուսական դրոշ, պաստառներ տեսնել, որոնց վրա գրված են եղել «Հանուն Ռուսաստանի հետ խաղաղության» և «Դադարեցրեք պատերազմը Սիրիայում»։