Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Պետք է օրենսդրական բազա նախապատրաստել փախստականներին ընդունելու համար»

«Պետք է օրենսդրական բազա նախապատրաստել փախստականներին ընդունելու համար»
09.02.2016 | 11:30

Գերմանիան անհրաժեշտ է համարում Եվրոպա անօրինական ներգաղթը կանխելու համար օրենսդրական բազայի ստեղծումը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո մամլո ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է. «Այժմ մեզ անհրաժեշտ է օրենսդրական բազա նախապատրաստել փախստականներին ընդունելու համար: Մենք ուզում ենք կանխել Եվրոպա անօրինական ներգաղթը»: Նրա խոսքով՝ նպատակը Թուրքիային մենակ չթողնելն է փախստականների հարցում: «Պետք է այդ խնդրի համար արագ և արդյունավետ լուծում գտնել Թուրքիայի համար»,- ասել է նա: Ըստ Մերկելի՝ Գերմանիան մտադիր է հնարավորինս վերացնել բյուրոկրատական խոչընդոտները Թուրքիային որպես օգնություն 3 մլրդ եվրո տրամադրելու հարցում: «Մենք նաև կօգնենք Թուրքիայի ճամբարներում գտնվող փախստականներին»,- ասել է Մերկելը: Նա կարծում է, որ Բեռլինը և Անկարան ձգտում են, որ ՆԱՏՕ-ն մասնակցի փախստականների անօրինական փոխադրումների դեմ պայքարին և Թուրքիայի ու Հունաստանի միջև ծովային սահմանի պահպանմանը:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ