Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Նվիրեք կյանք, իսկ մենք կնվիրենք ձեզ տոն»

«Նվիրեք կյանք, իսկ մենք կնվիրենք ձեզ տոն»
10.02.2016 | 12:12

«Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանի, համաշխարհային սառցե շոուների պրոդյուսեր Արի Զաքարյանի և «Ֆորպոստարտ փրոդաքշընի» տնօրեն Զառա Մխեյանի նախաձեռնությամբ փետրվարի 8-ից մեկնարկել է դոնորական արյան հավաքագրման ակցիա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ «Նվիրիր կյանք» ֆոնդի համար: Բոլոր կամավոր դոնորներին որպես փոխհատուցում կտրամադրվեն Դիմա Բիլանի մասնակցությամբ կայանալիք՝ Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» սառցե շոուի տոմսեր: 2012 թվականին այդպիսի ակցիա արդեն իսկ անցկացվել է «Վան» ռադիոկայանի տարածքում՝ միավորելով բազմաթիվ երաժիշտների, կատարողների և հասարակ քաղաքացիների, ովքեր միմյանց հետ անկաշկանդ շփվելու հնարավորություն ստանալով, միաժամանակ արյուն են հանձնել հիվանդ երեխաների համար: «Սառույցի թագավորները» սառցե շոուի մասնակիցներ Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հանրահայտ ջութակահար Էդգար Հակոբյանը, Դիմա Բիլանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլք համախմբվել են նախագծի շուրջ և շոուի տոմսեր են նվիրում արյան հավաքագրման ակցիայի դոնոր-մասնակիցներին:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ