Միգրացիոն խնդրի լուծման կարողությունը ԵՄ ապագայի համար կդառնա գլխավոր փորձություն՝ հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին՝ Հռոմում ԵՄ հիմնադիր-երկրների (Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ) արտգործնախարարների հետ հանդիպմանը: Դիվանագետն ասել է, որ Եվրոպայի ապագայի մասին բանակցությունների կենտրոնում եղել է «սրված միգրացիոն ճգնաժամը»՝ «Այդ խնդիրը լուծելու ունակությունը ապագա հանրության համար կդառնա գլխավոր փորձությունը»: