Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կադրային ջարդ չի լինի` խոստացել է

Կադրային ջարդ չի լինի` խոստացել է
12.02.2016 | 01:10

Ինչ ձևակերպում էլ տան ՀՀԿ-ՀՅԴ հերթական «ջիգրակալած» տանդեմին՝ կոալիցիա, թե համագործակցություն, քաղաքականության մեջ այն շահերի համատեղում է կոչվում` կարճաժամկետ կամ հեռահար նկատառումներով: Ընդ որում, «կարճի» ու «երկարի» խիստ ընդգծված զգացողություն ունեն հատկապես դաշնակցական այն գործիչները, որոնք կոալիցիոն համագործակցության շրջանակներում նախարարի պաշտոն կզբաղեցնեն:
Ի մասնավորի, կրթության և գիտության նախարարի պաշտոնը նախկինում զբաղեցրած Լևոն Մկրտչյանը, ում կրկին նույն աթոռն է առաջարկվել, իր սիրահոժար համաձայնությունը տալուց առաջ, Բաղրամյան 26-ում խիստ տրամաբանական մի պայման է դրել (չասենք, չէ՞, ում առաջ). «Ես, իհարկե, երախտապարտ եմ իմ անձի նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար, բայց կուզենայի հենց այսօր հուսալի երաշխիքներ ունենալ, որ այս պաշտոնը մեկ տարով չի վստահվում ինձ, այլ ավելի տևական ժամանակահատվածով, հակառակ դեպքում ստիպված կլինեմ ցավով տեղյակ պահել, որ ես այդ նախարարությունը չպիտի երթամ»: Մոտավորապես սա է ասել Լևոն Մկրտչյանը Բաղրամյան 26-ում, համարյա` հայտնի ֆիլմի հերոսի հանգույն: Եվ, պիտի ասել, ստացել է բավականին հուսադրող պատասխան (չասենք, չէ՞, ումից)` մոտավորապես այս շեշտադրմամբ. «Պաշտոնավարիր քեֆիդ ուզածի չափ, միայն թե, չլինեմ-չիմանամ, մտքովդ անցկացրել ես կադրային ջարդ սկսել նախարարությունում, որտեղ մեր հանրապետական խնամի-ծանոթ-բարեկամներն են: Դե, մեկ-երկուսին կարող ես ձեր դաշնակցական ընկերներով փոխարինել, եթե, իհարկե, փոխելու հիմնավոր պատճառներ կլինեն»: Լևոն Մկրտչյանը, ինչ խոսք, գոհ է մնացել այս պատասխանից ու խոստացել «վհուկների որսի» դուրս չգալ: Այ այսպես, պարզ-շիտակ-փոխշահավետ:
Լավ բան է, էլի, քաղաքական համագործակցությունը: Թե՞ կոալիցիան: Ասենք, ի՞նչ տարբերություն:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 12799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ