Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз)

Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз)
16.02.2016 | 10:05

Հազարամյա տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով պատմություն ունեցող եզդի ժողովուրդը, որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել, փա՜ռք Աստծո, գոյատևում է: Մենք աշխարհին ներկայանում ենք ոչ միայն պատմությամբ, մշակույթով, սովորություններով, ավանդույթներով, մեր բնօրրանով, այլև մեր ազգային և կրոնական տոներով: Մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները: Նշված տոները, պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանը, ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան:
Շուրջ 200-300 տարի մենք` հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից: Բայց, փա՜ռք Աստծո, մենք դեռևս սրբորեն պահպանում ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները:
Մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել և պարբերաբար փետրվար ամսին նշվել է «Խըդըր Նաբի» (Խդր Այլաս) տոնը: Հարկ եմ համարում նշել, որ այս տոնն իր ուրույն և կարևոր տեղն ունի մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և միասնության գործում:
Դարերի ընթացքում մեր ժողովուրդը սուրբ Խըդըր Նաբիի անվան հետ է կապել իր բազում իղձերի, ցանկությունների, նպատակների իրականացումը: Ըստ ժողովրդական ավանդությունների, սուրբ Խըդըր Նաբին տիրապետել է տարբեր երևույթների վրա ազդելու կարողությանը: Մեր ժողովրդի աղոթքներում և այլ պատումներում «Խըդըր Նաբին» դիտվել է նաև որպես սիրահարների հովանավոր, ուրախությունների, երջանկության և նպատակների իրագործման հզոր հովանավոր: Хьдьр Нави мераки мразбахша, мразе Тамама We бька: Այդ օրը երիտասարդներն աղոթում են և խնդրում Խըդըր Նաբուն, որ իրենց իղձերն ու ցանկությունները հասցնի Աստծուն:
Եզդի ժողովուրդն արտաքին սպառնալիքներից պաշտպանվել ու անհրաժեշտությունից ելնելով, հիմնականում վարել է ներփակ համայնքային կյանք: Բայց խաղաղության, երջանկության և տարատեսակ ուրախություններ պարգևող տոներն ընդունել է նաև այլ ժողովուրդների հետ միասին: Անշուշտ, խոսքը վերաբերում է սուրբ Խըդըր Նաբիին, որը տարբեր ժողովուրդների մոտ տոնվում է, հայ ժողովրդի մոտ ընդունված է Սուրբ Սարգիս անվամբ:
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 23-ին տոնեց Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի եզդիները Խըդըր Նաբիի տոնը նշում են փետրվարի 19-ին:
Սուրբ Խըդըր Նաբիի գալստյան օրվա առթիվ երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում, նաև մատաղներ զոհաբերելու օրն է, իսկ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերը ծոմ են պահում: Տոնի օրն առավոտյան ժողովուրդը հոգևորականների հետ գնում է գերեզմանոցներ, աղոթքներ են անում, որից հետո այցելում մեկը մյուսին, շնորհավորում են միմյանց տոնը և ցանկանում ամենալավը: Այդ օրը միմյանցից նեղացածները խոսում են միմյանց հետ, մեկը մյուսին ներում է տգեղ արարքը: Ամենուր տիրում են սերն ու խաղաղությունը:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ավերված Շանգալում և փախստականների ճամբարներում գտնվող ու գերության մեջ եղած բոլոր եզդիներին: Ինչպես նաև ամբողջ աշխարհի եզդիներին «Այդա Խըդըր Նաբի» տոնի առթիվ: Хьдьр НаБьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз): Ցանկանում ենք բոլորին առողջություն, երջանկություն, հաջողություն, բարեկեցիկ, անվտանգ կյանք, խաղաղություն աշխարհին: Թող իրականանան մեր երազանքները, թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի կամ չարտագաղթի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար:
Աստված ապավեն։

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ