«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հայաստանը պաշտպանության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկեր ունի

Հայաստանը պաշտպանության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկեր ունի
17.02.2016 | 08:50

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը գնահատել է ՀՀ պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերը և Հայաստանն ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկայնությանը: «Ռիսկերի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ֆինանսական, գործողությունների և գնումների ոլորտներում` համապատասխանելով E խմբի չափանիշներին, որոնք բնութագրվում են շատ բարձր կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ»,- ասված է հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդագրությունում։ ԹԻ-ն իր «Պաշտպանության և անվտանգության ծրագրի» շրջանակներում մշակել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ` «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ»` վերլուծելու պաշտպանության և անվտանգության համակարգի հիմնական ռիսկային՝ քաղաքական, ֆինանսական, անձնակազմի, գործողությունների և գնումների ոլորտները: Այս ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը գնահատող 77 հարցից բաղկացած հարցաշարի հիման վրա երկիրը դասվում է A-F խմբերից որևէ մեկում, որտեղ A-ում կոռուպցիոն ռիսկերը շատ ցածր են, իսկ F-ում՝ շատ բարձր: ՈՒսումնասիրվել է 114 երկիր:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ