Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վազգեն Ռշտունին նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

Վազգեն Ռշտունին նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ
19.02.2016 | 22:24

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վազգեն Ռշտունուն Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ նույն դատարանի դատավորի լիազորությունները:
2008-ից Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը շաբաթներ առաջ հրաժարական էր ներկայացրել՝ նույն դատարանի դատավոր պաշտոնավարելու մտադրությամբ։ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Նախագահը հրամանագրեր է ստորագրել նաև Դավիթ Հարությունյանին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ նույն դատարանի դատավորի լիազորությունները, Աշոտ Խաչիկյանին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, և Սամվել ՈՒզունյանին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ