«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Չինական ընկերությունները ուսումնասիրում են Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը

Չինական ընկերությունները ուսումնասիրում են Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը
20.02.2016 | 13:36

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները վերջին օրերին ուշագրավ մեկնաբանություններ են տալիս՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հեռանկարներին: Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողներին տեղեկացրեց, որ Իրանից փորձագետներ և մասնագետներ են գալու Հայաստան երկաթգծի կառուցման տնտեսատեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու նպատակով:
Հայաստանում ՉԺՀ դեսպանն ասել է, որ որոշ չինական ընկերություններ հետաքրքրված են երկաթգծի կառուցմամբ: Նախագիծը գնահատվում է մոտ 2,5-3 միլիարդ ԱՄՆ դոլար, հայկական կողմը փորձում է գտնել ֆինանսական միջոցներ հայ-իրանական երկաթուղին կառուցելու համար: Հնարավոր ֆինանսավորողներից մեկը Չինաստանն է: Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը
«Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում ասել է, որ Մետաքսի ճանապարհի համատեղ կառուցման նախագիծը բազմաշերտ, համալիր ծրագիր է, ներառում է թե տրանսպորտ, թե տնտեսական, թե ֆինանսական և թե հումանիտար համագործակցություն և կան չինական ընկերություններ, որ հետաքրքրված են՝ ուսումնասիրելու նախագծի շուրջ համագործակցության հնարավորությունը:

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ