Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գասպարին ազատ արձակվեց կալանքից

Գասպարին ազատ արձակվեց կալանքից
27.02.2016 | 00:18

Ակտիվիստ Վարդգես Գասպարին ազատ արձակվեց կալանքից: Վերաքննիչ դատարանը կեսօրին որոշել է փոխարինել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությամբ: Ինչպես կալանավորման որոշումն ընդունելիս, դատարանը նիստն անցկացրել է Գասպարիի փաստաբանների բացակայությամբ: Նրա փաստաբանների վերաքննիչ բողոքով նիստը նախատեսված էր ժամը 17:30, սակայն Վերաքննիչ դատարանը ավելի շուտ անցկացրեց՝ փաստաբանների բացակայությամբ: Վարդգես Գասպարին կալանավորվել էր փետրվարի 19-ին, մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ