Կանադայի միգրացիայի հարցերով նախարար Ջոն Մաքքալումը հայտարարել է, որ 25000 փախստական են ընդունել: «Մենք ընդունել ենք փախստականներին` առողջությանը և անվտանգությանը համապատասխան»,- հայտարարել է Մաքքալումը Տորոնտոյի օդանավակայանում: Նա նշել է, որ Կանադայի հաջողությունն ուղերձ է ամբողջ աշխարհին՝ իր երկիրն այն քչերից է, որ ասում են` «շարունակեք գալ»։ Նոյեմբերին հաղորդվել էր, որ Կանադայի կառավարությունը մտադիր է մինչ 2015-ի ավարտն ընդունել 10000 սիրիացի փախստական, ևս 15000 մարդ էլ ապաստան պետք է ստանար փետրվարի վերջին։