Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մարդասիրական ճգնաժամի պատճառը Սիրիայի դեմ արևմտյան էմբարգոն է

Մարդասիրական ճգնաժամի պատճառը Սիրիայի դեմ արևմտյան էմբարգոն է
02.03.2016 | 15:39

Սիրիայում մարդասիրական աղետի առաջացման պատճառը երկրի նկատմամբ արևմտյան էմբարգոն է՝ ասել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Աղետն ու մղձավանջը, որոնց մասին դուք խոսում եք, ստեղծում են ոչ միայն ահաբեկիչները՝ սպանելով ու ավերելով, այլև էմբարգոն, որն Արևմուտքը սահմանել է Սիրիայի դեմ: Դա առնչվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացու՝ առանց բացառության»,- ասել է նա: Ասադը հայտարարել է, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Կատարը ևս ազդում են իրավիճակի վատթարացման վրա՝ աջակցելով տարածաշրջանում գործող ահաբեկիչներին։

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ