Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մոսկվայում կփակվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը

Մոսկվայում կփակվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը
14.03.2016 | 10:55

Ժնևում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը հաստատել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մոսկովյան գրասենյակը փակվելու է: Ռուսական կողմը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը նպաստել է Ռուսաստանում մարդու իրավունքների ինստիտուտների կայացմանը, և իրենք «արտառոց ոչինչ չեն տեսնում», որ մոսկովյան գրասենյակը փակվում է:
Գրասենյակի փակման կապակցությամբ մարտի 10-ին անհանգստություն էր հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը:

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ