Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վարչապետի ցուցումը

Վարչապետի ցուցումը
17.03.2016 | 11:51

Կառավարությունը շատ ակտիվ մասնակցում է Ընտրական օրենսգրքի քննարկումներին՝ երեկ ԱԺ-ում լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Կառավարության երկու անդամ՝ Գագիկ Խաչատրյանը և Արփինե Հովհաննիսյանը, մասնակցում է այդ քննարկումներին: Եվ մեր ցուցումն է, որպեսզի կոնսոլիդացիա ունենանք ԸՕ շուրջ, որպեսզի այդ նոր օրենսգիրքը լինի ավելի լավը և ավելի թափանցիկ»,- ասել է նա: Անդրադառնալով ընտրական ցուցակների հրապարակմանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ իշխանությունները ցանկություն չունեն խոչընդոտ ստեղծել ընտրական պրոցեսների նկատմամբ:

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ