Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Եվ երկու կին հանդիպեցին

Եվ երկու կին հանդիպեցին
23.04.2016 | 12:30

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարար Եկատերինա Զախարևային: Նրանց զրույցն ընթացել է Սոֆիայում կայացած դատական համակարգի անկախության ամրապնդմանը նվիրված համաժողովի թեմաների շրջանակում: Երկու նախարարներն էլ նշել են, որ իրավական ոլորտում համագործակցության խորացման մեծ ներուժ կա և քայլեր պետք է ձեռնարկվեն փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ՝ այդ թվում նաև փոխադարձ այցեր կազմակերպելով:

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ