Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՀՀ մշտական բնակչության թիվը՝ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ

ՀՀ մշտական բնակչության թիվը՝ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ
29.04.2016 | 17:26

2016-ի հունվարի 1-ի դրությամբ` ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 998 հազ. 600 մարդ, 1 մլն 907 հազարը կազմում է քաղաքային բնակչությունը, իսկ 1 մլն 91 հազ. 600-ը՝ գյուղական՝ ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 12 հազարով:
Բնակչությունը պակասել է բոլոր մարզերում, ամենից շատ Լոռիում ու Տավուշում՝ 3000-ով և 3200-ով: Մշտական բնակչության քանակը ավելացել է միայն մայրաքաղաքում՝ 2200-ով և դարձել 1 մլն 73 հազ. 700 բնակիչ:

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ