Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արցախը նոր օմբուդսմեն ունի

Արցախը նոր օմբուդսմեն ունի
05.05.2016 | 16:49

ԼՂՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ` 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան հաստատեց Ռուբեն Մելիքյանին: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին վստահության համար և նշել, որ իր առաջնային գործունեությունն է լինելու միջազգային հարթակներում ներկայացնել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի անմարդկային վայրագությունները: «Այդ վայրագությունները պետք է դատապարտվեն և համապատասխան գնահատական ստանան միջազգային հանրության կողմից և այդ կապակցությամբ կան բավարար փաստեր, որոնց ներկայացման համար ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու»,- ասել է նորանշանակ օմբուդսմենը և հավելել, որ իր աշխատանքի առանցքն է լինելու շարունակել նախկին պաշտոնակցի աշխատանքն՝ ավելի միջազգայնացնելով ու հանրայնացնելով ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը: Ռուբեն Մելիքյանը մինչ այս ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորն էր: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է ԼՂՀ Աժ-ն վեց տարով:

Դիտվել է՝ 2319

Մեկնաբանություններ