Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ցուցարարների հետապնդումները դադարեցնելու կոչ Աստանային

Ցուցարարների հետապնդումները դադարեցնելու կոչ Աստանային
14.05.2016 | 08:27

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել Ղազախստանի իշխանություններին դադարեցնել քրեական հետապնդումները այն քաղաքացիների նկատմամբ, որ հրապարակային բողոքել են գյուղատնտեսական հողերը մասնավորեցնելու կառավարության որոշման դեմ:

Որոշումը թույլ էր տալու օտարերկրացիներին մինչև 25 տարով վարձակալել գյուղատնտեսական հողերը:
Հարյուրավոր քաղաքացիներ վերջին երկու շաբաթներին փողոց են դուրս եկել՝ բողոքելով այս որոշման դեմ:

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ