Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.06.2016 | 00:05

Եթե բարեկամ ես ձեռք բերում, փորձո՛վ ձեռք բեր նրան և իսկույն մի՛ վստահիր նրան, քանզի բարեկամ կա, որ բարեկամ է իրեն պետք եղած ժամանակ միայն և քեզ հետ բարեկամ չի մնա քո նեղության օրը. բարեկամ կա, որ թշնամի է դառնում քեզ, և քո վեճն ու նախատինքը հրապարակում։ Բարեկամ էլ կա, որ սեղանակից է քեզ, սակայն քեզ մոտ չի մնա քո նեղության օրը։ Քո բարեկեցության ժամանակ նա քեզ նման կլինի և հանդուգն կվերաբերվի քո ծառաներին։ Եթե սնանկանաս, նա քեզ հակառակ կլինի և կթաքնվի քեզնից։ Հեռո՛ւ մնա քո թշնամիներից և զգո՛ւյշ եղիր բարեկամներից։


Սիրաքի իմաստություն 6. 7-13

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ