Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերջերս թերի էր անվանել այն կանանց, որ աշխատանքի զբաղվածության պատճառով երեխա չեն ունենում: Սոցկայքերում բազմաթիվ կին օգտատերեր, հայտնի լրագրողներ հակադարձել են Էրդողանին: CNNturk-ի հաղորդավարուհին ուղղակի պատասխանել է Էրդողանին. «Չեմ ցանկանում, քեզ ի՞նչ»։
Twitter-ի Yazar անունով օգտատերը գրել է. «Մայր չդարձող կինը թերի կին է ասող Էրդողանին պատասխան ունեմ՝ թերին քո ուղեղն է, Էրդողան»։ Pinar Aydinlar անունով օգտատերն էլ նշել է. «Ոչ թե կինն է թերի, այլ քեզ ընդունողներն են թերի»։