Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր`սիրիահայ ընտանիքներին

Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր`սիրիահայ ընտանիքներին
14.06.2016 | 17:01

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են համակողմանի աջակցություն տարաբնույթ ծրագրերը սիրիահայ ընտանիքներին: 2016 թվականի սկզբից մինչ օրս սոցիալական աջակցություն է տրամադրվել շուրջ 395 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 67 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում: Ընդհանուր առմամբ՝ Երևան համայնքի կողմից 2012 թվականի հունվարից 2016 թվականի մայիս ամիսը ներառյալ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվել է շուրջ 5400 սիրիահայ ընտանիք, որոնցից 469 ընտանիքի տրամադրվել են դրամական օգնություններ՝ շուրջ 12 մլն դրամի չափով, իսկ 2846 ընտանիքի՝ տարաբնույթ կենցաղային և նյութական աջակցություն, ևս 2100 ընտանիքի՝ պարենային աջակցություն:

Կատարված աշխատանքները ներկայացվել են ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին», արժանացել հանձնաժողովի դրական գնահատականին: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են նաև սիրիահայ երեխաները: Մայրաքաղաքի ՆՈՒՀ-երում ընդհանուր առմամբ արտահերթ հիմունքներով ընդգրկված են շուրջ 169 սիրիահայ երեխաներ, որոնցից ավագ խմբերի դպրոց գնացող 68 երեխաների նվիրաբերվել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Սիրիահայ երեխաների համար կազմակերպվել են տարաբնույթ կրթամշակութային միջոցառումներ: 2016 թվականի նախորդ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ է դիմել շուրջ 973 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։ Թվարկված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ