Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Այս պահին ազատ արձակվածների թիվը շուրջ 50 է. ՄԻՊ

Այս պահին ազատ արձակվածների թիվը շուրջ 50 է. ՄԻՊ
18.07.2016 | 10:30

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է արտակարգ ռեժիմով աշխատանքը և այցելություններ են կազմակերպվում ոստիկանության այն բաժիններ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս, որտեղ գտնվում են հուլիսի 17-ին բերման ենթարկված անձիք: Ուսումնասիրվում են նաև նրանց բերման ենթարկելու հիմքերը:

Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
«Այս պահի դրությամբ ոստիկանության հետ տարված աշխատանքների արդյունքում ազատ են արձակվել շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում են նաև ՀՀ Ոստիկանության Վաղարշապատի բաժին տարված Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը և Շահեն Հարությունյանը:


ՄԻՊ աշխատակիցները շարունակում են ահազանգերի հիման վրա կատարվող այցերը և դեպքերի ուսումնասիրությունները»,-ասվում է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ