Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հիմնադիր խորհրդարանը նոր հայտարարություն է տարածել

Հիմնադիր խորհրդարանը նոր հայտարարություն է տարածել
28.07.2016 | 08:51

Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել.

«Այս պահին Երևանի Խորենացի փողոցում ընթանում է ՀՀ քաղաքացիների բազմահազարանոց ցույցը, որն իր համերաշխությունն է հայտնում Սասնա Ծռեր ապստամբների պահանջներին:


Հնարավոր անհարկի սադրանքներից, առավել ևս արյունահեղությունից խուսափելու նպատակով պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի՝ այսօր ավելի վաղ ձերբակալված բոլոր անդամներին:


Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը բռնի ուժով ճնշելու ողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ