Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՃՈ-ն հորդորում է Երևանի Հանրապետության հրապարակի տարածքից մինչ ժամը 21-ը դուրս բերել ավտոմեքենաները

ՃՈ-ն հորդորում է Երևանի Հանրապետության հրապարակի տարածքից մինչ ժամը 21-ը դուրս բերել ավտոմեքենաները
14.09.2016 | 12:33

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 6-ը և սեպտեմբերի 15-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 6-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում:

«Հորդորում ենք վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցները Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ