Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Գայանե ՍԻՄՈՆՅԱՆ. Շնորհավո՜ր ձԵՐ տոնը, ՏՂԵ՛ՐՔ

Գայանե ՍԻՄՈՆՅԱՆ. Շնորհավո՜ր ձԵՐ տոնը, ՏՂԵ՛ՐՔ
21.09.2016 | 12:23

Այսօր իմ եղբայր Արթուրի տոնն է, ով թողեց իր Պոլիտեխնիկ ինստիտուտն ու 92-ին կամավոր գնաց։ Այսօր իմ դասընկերներ Վահագնի ու Արսենի տոնն է,ովքեր զոհվեցին դեռ 19-ը չբոլորած։ Այսօր իմ մորաքույրների մինուճար որդիներ զինվոր Ռուդիկի ու հրամանատար Բորիկի տոնն է, ովքեր կյանքը զոհասեղանին դրեցին հանուն մեր հայրենիքի լինելիության։

Այսօր երեխաներիս հորեղբայր Մերուժի տոնն է, ով զոհվեց 92-ին՝ Մարտակերտում։ Այսօր Եռաբլուրի, բոլոր եղբայրական հուշարձանների մեր հերոս Տղերքի տոնն է, բոլոր կենդանի հերոս լեգենդների տոնը։

Շնորհավո՜ր ձԵՐ տոնը, ՏՂԵ՛ՐՔ։
Ձեր սխրանքն անմահ է,
Ձեր անունը՝ մեր սրտերում։

Դիտվել է՝ 5461

Մեկնաբանություններ