Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Անապահով ընտանիքներն էժան գազ կստանան, բայց ցուցակը չպետք է ուռճացնել»

«Անապահով ընտանիքներն էժան գազ կստանան, բայց ցուցակը չպետք է ուռճացնել»
03.11.2016 | 14:54

Անապահով ընտանիքներն էժան գազ կստանան, բայց նրանց ցուցակը չպետք է ուռճացնել՝ կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ այդ ընտանիքների համար մեկ խորանարդ մետր գազի գինը 100 դրամ կլինի՝ գործող 146.7 դրամի եւ մյուս տնային տնտեսությունների համար առաջարկվող 139 դրամի փոխարեն: Մինչեւ հունվարի 1-ն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետք է անապահով ընտանիքների հստակ ցուցակ ներկայացնի, որ անհիմն չուռճացվի:

«Քանի որ հասկանալի է, որ այդ ցուցակում հայտնվելու շարժառիթ կլինի»,- հավելել է Կարապետյանը: Արտոնյալ սակագին է առաջարկվում 20 միավորից ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքներին:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ