Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վրաստանի նախագահը համաներում Է շնորհել 175 դատապարտյալների

Վրաստանի նախագահը համաներում Է շնորհել 175 դատապարտյալների
27.12.2016 | 17:21

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներում Է շնորհել 175 դատապարտյալների՝ հայտարարել է Համաներման հարցերի հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:

«Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 175 դատապարտյալների: Նրանցից 122-ն այսօր իսկ դուրս կգան պատժական հիմնարկներից: 53 դատապարտյալների պատժաժամկետները կրճատվել են: Ներման արժանացածներից 14-ը կանայք են, նրանցից 12-ն արդեն այսօր կլքեն ազատազրկման վայրերը, իսկ երկուսի պատժաժամկետը կրճատված Է»,-մանրամասնել Է Զվիադ Քորիձեն:

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ