«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք չկա

Ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք չկա
08.01.2017 | 21:29

Կրթության և գիտության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա:

Նա հիշեցնում է, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին: «Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն»,- նշել է Լուսինե Մարգարյանը:

Դիտվել է՝ 2663

Մեկնաբանություններ