«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կարեն Կարապետյան. Գազի և հոսանքի սակագնի նվազումը նախընտրական շոու չէ

Կարեն Կարապետյան. Գազի և հոսանքի սակագնի նվազումը նախընտրական շոու չէ
14.01.2017 | 00:00

Հայաստանի գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազումը նախընտրական շոու չէ՝ ասուլիսում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ ընտրություններ կան, թե՝ ոչ, ամեն օր լույս և գազ օգտագործում ենք:

Այդ պատճառով ոչ մի վատ բան չկա, որ պետությունը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սակագները նվազեցնելու միջոց է գտել: «Դա նաև բիզնեսին կօգնի ավելի էժան ապրանքներ արտադրել, ինչը նշանակում է՝ ավելի մրցունակ լինել»,- հավելեց վարչապետը:

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ