Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Ռոլս Ռոյսի» սկանդալային «նվերը» Ադրբեջանին

«Ռոլս Ռոյսի» սկանդալային «նվերը» Ադրբեջանին
19.01.2017 | 11:47

ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկություն է տարածել Անգլիական հայտնի ավտոարտադրող «Ռոլս Ռոյս» ընկերության կողմից արտասահմանյան մի շարք երկրների պետական պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ, որոնց մեջ են նաև ադրբեջանցի պաշտոնյաները, հաղորդում է azadliq.info-ն:

«Ռոլս Ռոյս»-ը պաշտոնյաներին կաշառել է պետության առևտրային մրցույթներում հաղթելու նպատակով:Ադրբեջանում «Ռոլս Ռոյս»-ի պաշտոնական ներկայացուցիչ Rolls-Royce Motor Cars Baku ավտոսրահի պաշտոնական բացումը 2014-ին էր:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ