Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

2016-ին ՊԵԿ-ը կրկնակի նվազեցրել է ստուգումները

2016-ին ՊԵԿ-ը կրկնակի նվազեցրել է ստուգումները
23.01.2017 | 20:39

Նախորդ տարի հարկային տեսչությունների մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 2015-ի համեմատ կրկնակի նվազել է: ՊԵԿ-ը 2016-ին իրականացրել է 9128 ստուգում և ուսումնասիրություն` 2015-ի 1920-ի փոխարեն: Արդյունքում` ստուգումների քանակը կրճատվել է 52 տոկոսով, փոխարենը` 283 տոկոսով աճել է մեկ ստուգման ակտի գումարը:


Հարկային վարչարարության բարելավման, հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով հարկային տեսչությունների մասնակի ստուգումների նկատմամբ պահանջները խստացվել են` նվազագույնի հասցնելով ՓՄՁ դաշտում հսկողական աշխատանքների իրականացումն ու տնտեսավարող սուբյեկտների գործունեությանն անհարկի միջամտությունները:

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ