«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Փաստաբանները՝ փաստաբանների վրա

Փաստաբանները՝ փաստաբանների վրա
28.04.2017 | 00:43

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հարձակման են ենթարկվեկ նա և Արմեն Սողոմոնյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Աթանեսյանի ու Սողոմոնյանի վրա հարձակվողները եղել են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը և ևս մեկ անձ։ Հարձակման հետևանքով փաստաբանները ստացել են մարմնական վնասվածքներ։

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ