«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Սանիթեքի» ջրցաններն ու նորապսակները

«Սանիթեքի» ջրցաններն ու նորապսակները
13.06.2017 | 00:32

Որ դարավոր մշակույթի, թանկարժեք գելենվագենների, լեքսուսների, մերսեդեսների և ցուցամոլության սիրահար, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգս կարող է գոռում-գոչումով, հարայ-հրոցով եկեղեցի մտնել, եկեղեցում սելֆի անել, հարսանքավորներին աղմուկ-աղաղակով նկարել, մուտքը փակել 10-15 րոպե, հարսի ֆոտոսեսիաներն անմահացնել, չթողնել հասարակ հավատացյալների ելումուտը, դա գիտեինք, բայց որ շեղվածությունների հիթ շքերթը կհամալրվի նոր սուպերնվաճումով, չգիտեինք:
«Սանիթեքի» ջրցան մեքենաներն այսուհետ հայկական հարսանիքի անփոխարինելի «զարդն ու պսակն» են…


Կիրակի օրը Սբ Սարգիս եկեղեցում ամուսնական ծեսից հարայ-հրոցով դուրս գալուց, 20-30 գելենվագենների, տարատեսակ այլ ջիպերի ուղեկցությամբ, ամուսնական զույգի մեքենայի հետևից՝ ձայնային բարձր ազդանշաններով, ուղեկցում էին «Սանիթեքի» 4, ամբողջովին նոր ավտոմեքենաներ՝ ջուր ցանելով ամուսնական զույգի հետևից…
Դա մտնո՞ւմ է «Սանիթեքի» պարտականությունների մեջ, թե՞ ոչ… Ո՞վ է թույլատրել, ինչո՞ւ… Եվ ինչու քաղաքի փողոցներն ու աղբը թողած` «Սանիթեքի» ջրցանները շչակները միացրած ուղեկցում են նորապսակներին… Գուցե պարզել և արգելե՞լ է պետք…

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ