«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հուլիսի 1-ի դրությամբ ստեղծվել 2700 աշխատատեղ. «Փաստ»

Հուլիսի 1-ի դրությամբ ստեղծվել 2700 աշխատատեղ. «Փաստ»
19.07.2017 | 23:14

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը նշել է, որ ՀՀ տնտեսական զարգացման ներդրումների նախարարությունը դիտարկում է 66 ներդրումային ծրագրեր, որոնցով նախատեսված է 2017-ին իրականացնել 500 միլիոն դոլարի ներդրում և ստեղծել 7 հազարից ավելի աշխատատեղ։ «Հուլիսի 1-ի դրությամբ՝ արդեն իսկ այդ 66 ծրագրերով իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում և ստեղծվել է 2700 աշխատատեղ՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճարտարագիտության, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում»,- նշել է Ազիզյանը։


Նրա խոսքով՝ 2017-ի առաջին եռամսյակում՝ օտարերկրյա ներդրումները ծավալի զուտ հոսքը կազմել է 40 միլիոն դոլար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 10 միլիոն դոլարի աճ, օտարերկրյա ուղղակի ներդրումները առաջին եռամսյակում ապահովել են 194 միլիոն դոլարի ներհոսք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 38,8%-ով աճ գրանցելով։

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ