«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ղազախստանի այբուբենը կիրիլիցայից փոխվում է լատինատառի

Ղազախստանի այբուբենը կիրիլիցայից փոխվում է լատինատառի
27.07.2017 | 00:52

Ղազախստանը մինչև 2017-ի վերջը փոխելու է այբուբենը՝ սլավոնական կիրիլիցայից անցնելով լատինատառի: Կրթության և գիտության նախարար Էրլան Սագադիևը ասել է, որ ապրիլից ձևավորված հանձնաժողովը աշխատում է լատինատառ այբուբենի ավելի հարմար տարբերակ ստեղծելու վրա:


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով՝ մինչև 2025-ը երկրում բոլոր հրապարակումները, փաստաթղթերը, փողոցների երթևեկության նշանների գրությունները պետք է փոխվեն լատինատառի: Այս շարժումը դիտարկվում է որպես Ղազախստանի լեզուն, մշակույթը Ռուսաստանից տարանջատելու ջանքեր:

Դիտվել է՝ 3611

Մեկնաբանություններ