«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Գուցե չեն կառուցում, որ լրիվ քայքայվի ու նո՞ր «բարեկարգեն»

Գուցե չեն կառուցում, որ լրիվ  քայքայվի ու նո՞ր «բարեկարգեն»
28.07.2017 | 00:51

Դավթաշենի 4-րդ թաղամասի կենտրոնում՝ 196, 199 դպրոցներին, ոստիկանության բաժանմունքին հարող տարածքում կա մի հին և քայքայվող մարզադաշտ, որը համեմատաբար քիչ ծախսերով կամ բարեգործական ծրագրերով կարելի էր դարձնել Դավթաշեն վարչական տարածքի մարզական և հանգստյան գոտի՝ մատչելի բնակչության լայն խավերի համար:


Անկեղծորեն զարմանում եմ, որ առայսօր այն չեն ավերել, չեն քանդել և հերթական անճոռնի կառույցներով «բարեկարգել» Երևանը: Իսկ գուցե չեն նորոգում, կառուցում, որ լրիվ քայքայվի ու նո՞ր «բարեկարգեն»։

Երևանի նախկին փոխոստիկանապետ
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ