«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կասեցվել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 13 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը

Կասեցվել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 13 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը
31.07.2017 | 18:16

2017 թվականի առաջին կիսամյակում ստուգումներ են իրականացվել 13 կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ: Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրության սեզոնային բնույթը և ռիսկայնությունը՝ ներկայումս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ստուգումներ են իրականացվում կաթնամթերք արտադրող 50 ընկերություններում: Այս մասին տեղեկացնում են ՍԱՊԾ-ից: Ծառայությունը, հուլիսի սկզբից սկսած, ստուգումներ և դիտարկումներ է իրականացնում պաղպաղակի իրացման շուկայում՝ 14 տնտեսվարողների մոտ:

«Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակած արդյունքների հիման վրա, դիտարկման հրաման է բացվել նաև հրապարկման մեջ տեղ գտած և ներմուծված՝ ռուսական ծագման երկու ապրանքատեսակների համար: Պետական վերահսկողության շրջանակներում ապրանքատեսակներից նմուշներ են վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը գտնվում է ընթացի մեջ, թեև արդեն կասեցվել է պաղպաղակի 4 արտադություն:
Ծառայությունն, ընդհանուր առմամբ, կասեցրել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 13 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:
Ամբողջական արդյունքները կհրապարակվեն վերահսկողության ավարտից հետո:

Դիտվել է՝ 12451

Մեկնաբանություններ