ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լևոն Արոնյանն ամուսնացավ

Լևոն Արոնյանն ամուսնացավ
30.09.2017 | 23:52

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը ամուսնացավ Արիանա Կաոիլիեի հետ: Նրանց պսակադրության արարողությունը կայացել է Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն է ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 6082

Մեկնաբանություններ