Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Եվրոպական ո՞ր երկրներում է վաճառվում ամենաթանկ հագուստը

Եվրոպական ո՞ր երկրներում է վաճառվում ամենաթանկ հագուստը
06.03.2018 | 13:37

ԵՄ «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը պարզել է՝ որ երկրներում է վաճառվում ամենաթանկ հագուստը: Հագուստի և կոշիկի ամենաբարձր գները Շվեդիայում են. այնտեղ գնումների համար կպահանջվի 36 տոկոսով շատ գումար:


Հագուստն ու կոշիկը թանկ է նաև Դանիայում (գինը միջին եվրոպականից բարձր է 33 տոկոսով) և Ֆինլանդիայում (24 տոկոս): ԵՄ-ում ամենացածր գները Բուլղարիայում են, որտեղ հագուստը և կոշիկը 21 տոկոսով էժան են մյուս երկրներից: Հունգարիայում և Լեհաստանում նույնպես հնարավոր է մատչելի հագուստ և կոշիկ ձեռք բերել (15 և 12 տոկոսով էժան):

Դիտվել է՝ 3741

Մեկնաբանություններ