«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Վարչապետը նախագահին առաջարկում է պաշտոններից ազատել ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին

Վարչապետը նախագահին առաջարկում է պաշտոններից ազատել ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին
10.05.2018 | 16:26

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է պաշտոններից ազատել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: «Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը», - րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 2600

Մեկնաբանություններ