«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Չեն գտել համապատասխան դռները»

«Չեն գտել համապատասխան դռները»
08.06.2018 | 00:14

Սփյուռքի նորանշանակ նախարարից «Իրատեսը» հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, որ Վրաստանի Մառնեուլի շրջանի հայերը նույնպես արժանանան հայրենի իշխանությունների ուշադրությանը:


«Ես ընդամենը մեկ բան կուզեի ընդգծել. չկա մի համայնք, չկա մի երկիր, որտեղ հայության մի մեծ զանգված դժգոհ չլինի պետական մոտեցումներից: Շատերն իրենց իսկապես անտեսված են զգացել, շատերը փորձել են համագործակցել մեր գերատեսչությունների հետ, բայց պարզապես չեն գտել համապատասխան դռները: Մեր առաջնային խնդիրներից է՝ յուրաքանչյուր հայ, որ ուզում է աշխատել մեզ հետ, ունենա այդ հնարավորությունը»,- ասաց նախարարը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ