«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Համոզված եմ, որ այս գործը կարճվելու է. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Համոզված եմ, որ այս գործը կարճվելու է. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
29.07.2018 | 01:54

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը չի կասկածել և ի սկզբանե հասկացել է, որ Հատուկ քննչական ծառայությունը կալանավորելու է Քոչարյանին` լրագրողների հետ ասուլիսում Սահակյանը ներկայացրեց ՀՔԾ-ում կատարվածը, ասաց, որ կանչել են որպես վկա, սակայն ներկայանալուն պես հայտնել են, որ Քոչարյանը որպես մեղադրյալ է:


Սահակյանի խոսքով՝ ինքը մտածել է, թե կձերբակալեն, սակայն քննիչները հանձնել են 136- էջանոց գործը ու կալանավորելու մասին որոշումը և թույլ տվել գնալ:
Սահակյանն ասաց, թե վստահ է, որ այս քրեական գործը կարճվելու է և բացատրեց. «Փորձն է ցույց տալիս»: Նրա խոսքով՝ մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը մեծ գործ է, որի մի դրվագը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Ասաց նաև, որ պայմանավորվածություն ունեն չխախտել նախաքննական գաղտնիքը։

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ